Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» այս պահին աշխատում է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վրա։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսայի» ներկայացուցիչներն առնվազն երկու անգամ հանդիպել են հարձակվողի գործակալ Պինի Զահավիի հետ, և այս հանդիպումները դրական արդյունք են տվել։ Դեռ հունվարին Զահավին կատալոնացիներին առաջարկել էր պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ։ Կողմերը մշտական կապի մեջ են, իսկ «Բարսան» լիարժեք տեղեկատվություն ունի 33-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Լևանդովսկին կցանկանար տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ կարծում է, որ Գերմանիայում իր կարիերայի փուլն ավարտված է։ Մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններն անհաջող են ընթանում, քանի որ «Բավարիան» հարձակվողին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, միայն մեկ մրցաշրջանով։ Ռոբերտը մտադիր չէ այդքան կարճ պայմանագիր կնքել, ուստի նրա շրջապատը նոր ակումբ է փնտրում։

Լևանդովսկին ցանկանում է պայմանագիր կնքել առնվազն 3 մրցաշրջանի համար, քանի որ կարծում է, որ չնայած իր տարիքին, նա դեռ կարողանում է բարձր մակարդակով խաղալ։ Նա կցանկանար լինել մի ակումբում, որտեղ կպայքարի տիտղոսների համար: Նրան գրավում է Իսպանիայի առաջնությունը։

Ըստ «Բարսելոնայի», Լևանդովսկու տրանսֆերի համար պետք է ծախսել 100 միլիոն եվրոյից մի փոքր ավելին՝ ներառյալ աշխատավարձը: Ակումբն ընդունելի է համարում այս գումարը։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 45 գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել