Armenpress.am-ը գրում է․

Գերմանիայի նախկին կանցեր Անգելա Մերկելը (պաշտոնն զբաղեցրել Է 2005-ից մինչեւ 2021 թվականը) չի պլանավորում հանդես գալ նոր հայտարարություններով անցյալում Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության վերաբերյալ:

Այդ մասին ապրիլի 6-ին DPA գործակալությանը հայտնել Է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ գրավոր հայտարարությունները, որոնք Մերկելից ստացվել են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց հետո, «մինչեւ հիմա  հրատապ են, ներկայումս լրացուցիչ այլ կարծիքներ չեն պլանավորվում»: Փետրվարի 25-ին Մերկելը դատապարտել Է Ռուսաստանի ռազմական գործողությունը՝ այն համարելով «բեկումնային իրադարձություն Եվրոպայի պատմության մեջ սառը պատերազմի ավատից հետո»: Մարտի 4-ին նա հայտնել Է, որ տակավին ճիշտ Է համարում 2008 թվականին ՆԱՏՕ-ին Ուկրաինայի արագացված անդամակցումը չպաշտպանելը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցները վերջին շաբաթներին Մերկելին քննադատում Էին վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ իբր ոչ բավարարր կոշտ դիրքորոշման համար, երբ նա դեռ կանցեր Էր: Ապրիլի 4-ին Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է, որ սխալ քաղաքականություն Է վարել Ռուսաստանի նկատմամբ: Նաեւ նա ասել Է, որ ինքը չպետք Է հավանություն տար «Հյուսիսային հոսք -2»-ին: Շտայնմայերը Գերմանիայի նախագահ Է 2017 թվականից: Մինչ այդ նա երկու անգամ եղել Է արտաքին գործերի նախարարության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել