Նախկինների օրոք ազգային հերոսը նման խայտառակ ձևով չէր կալանավորվի ու չէր դատվի։ Նախ, որովհետև ազգային հերոս է, ու, եթե դու մտադիր չես արժեզրկել քո պետությունը, քո ազգին, ապա կկանչես, ազատման դիմում գրել կտաս, քրեական գործի պապկեն կդնես դեմը, կստիպես, որ ետ վերադարձնի էն, ինչ կերել ա, ու ճամփու կդնես։
Շատերը գուցե ասեն, որ սխալ ա, ինչ կապ ունի ո՞վ ա, հանցանք ա գործել, պետք է դատվի, բայց դա առաջին արձագանքն է այդպիսին։ Ազգային հերոսը քո պետության հերոսն է։ Լավ, կամ վատ՝ էտ ա, տալուց թող մտածեին։ Ենթադրենք դատեցին նրան, ասենք 2 տարի էլ նստեց։ Դրանից դու, որպես ազգ, ի՞նչ շահեցիր։ Ոչինչ։ Բայց լիքը բան կորցրեցիր ազգային գաղափարախոսության տեսանկյունից։
Ընդհանրապես ողջ մարդուն նման կոչումի արժանացնելը բավական ռիսկային բան ա, ու նորմալ ա, որ փիլոյանի դեպքում սենց պատկեր ունենք։ Ու մեկ անգամ արդեն ասել եմ, որ փիլոյանին հասնում ա, բայց միևնույնն ա, նրան, Մանվել Գրիգորյանին ու մյուսներին նման կերպ խայտառակելու հետևանքները ազգային դիմագծի վրա են անդրադառնում։ Իսկ նիկոլը ազգություն չունի, ու իր համար մեկ ա, թե ոնց կապականի պետության դիմագիծը։ Սա իր երկիրը չի, իր հայրենիքը չի։
Դրա համար եկեք ոչ դրանից պագոն վերցրեք, ոչ էլ հերոսի կոչումներ։ Մի օր մի ղալաթ կուտեք, կբռնի, կնստցնի, ազգովի տակից դուրս չենք գա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել