Armenpress.am-ը գրում է․

Նոր Զելանդիայի կառավարությունն Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության ֆոնին 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից բոլոր ապրանքների ներմուծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ԱԳ նախարարության ղեկավար Նանայա Մահուտայի եւ առեւտրի նախարարության ղեկավար Դեմիեն Օ՛Կոննորի համատեղ հայտարարության մեջ:

«Կառավարությունը հայտարարել Է, որ 35 տոկոսի չափով տուրքեր կսահմանի Ռուսաստանից ամբողջ ներմուծման համար եւ առկա արտահանական արգելքները կտարածի այն ապրանքների վրա, որոնք սերտորեն կապված են Ռուսաստանի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հետ»,-ասվում Է հայտարարության մեջ, որը հրապարակվել Է երկրի կառավարության կայքում:

Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, Նոր Զելանդիայի իշխանություններն արգելք կսահմանեն տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների համար սարքավորումների եւ շարժիչների արտահանման վրա: Փաստաթղթում նշվում Է, որ այսօրվա դրությամբ սա Նոր Զելանդիայի «ամենանշանակալի տնտեսական պատասխանն Է Ռուսաստանի ռազմական գործողությանը: Որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից այն բանից հետո, երբ կնախապատրաստվեն համապատասխան որոշումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել