Ես առաջարկում եմ շատ ավելի կշռադատված մոտենալ այսօրվա հանրահավաքի ակնկալիքներին, մի հանրահավաքով գարուն չի գա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Եթե այսօր հանրահավաքին միանգամից մասնակցի 100․000 մարդ, ապա կարելի է ակնկալել, որ հանրահավաքը կարող է վերածվել ավելի էներգետիկ գործողությունների, բայց մեր խնդիրն է՝ միացնել թասիբի ու արժանապատվության «ճտիկը» և մեկնարկել հանրահավաքը։

Ամիսներ շարունակ հանրահավաքային պայքար չենք ունեցել, և իրավիճակը այնպիսի օրհասականության եզրին է հասել, որ պարտավոր ենք համախմբված, բռունցքված ձևավորել ազգային օրակարգ և պայքարել այդ օրակագի համար։ Այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանտուն շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը և իր ոհմակը՝ «Նիկոլի ուսապարկերը», «Էրդողնի միզապարկերը» և «Ալիևի լեղապարկերը»։ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը խաղաղություն չէ, այն աղախինություն է թուրքերի դեմ»,- ասաց Աշոտյանը։

Վերջինս հորդորեց գերազանցված սպասումներ չունենալ այսօրվա հանրահավաքից, քանի որ այն պետք է լինի շարժման մեկնարկը։

«Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր հիասթափված են եղել ընդդիմության նախորդ պայքարից, երբեք չեմ թաքցրել իմ անձնական կարծիքը, ընդդիմությունը ունի իր մեղքը, որ գործընթացները գնացին ընտրությունների հունով, բազմիցս ասել եմ՝ չէր կարելի գնալ ընտրությունների ճանապարհով։ Բայց պետք է գալ, քանի որ մեզ ներսում նայելու են և՛ ներքին հակառակորդները և՛ դրսից մեր թշանամիները, անկախ ձեր քաղաքական ճաշակից վե՛ր կացեք և եկեք»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել