Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում (5:1) թիմի հարձակվող Հարի Քեյնի խաղի մասին։

«Նա հիանալի օրինակ է իր թիմակիցների համար: Երբ նրանք տեսնում են Քեյնի խաղը, անշուշտ, պետք է ցանկություն ցուցաբերեն շարունակելու շատ քրտնաջան աշխատել հանդիպումներում և մարզումների ժամանակ։ Այդ իսկ պատճառով ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ հիանալի օրինակ է բոլորի համար։ Եվ ես հույս ունեմ, որ նա վայելում է դա:

Այժմ Հարին հաճույք է ստանում նման ֆուտբոլ խաղալուց, և մենք պետք է փորձենք շարունակել աշխատել դրա վրա միասին, քանի որ ես տեսնում եմ, որ շատ խաղացողներ ցույց են տալիս իրենց առաջընթացը: Յուրաքանչյուր խաղացող առաջադիմում է, և այդ պատճառով «Տոտենհեմը» շարուանկում է բարձրանալ մրցաշարային աղյուսակում:

Նրա կատարումը զարմանալի էր: Նրա նման խաղացող ունենալը քո թիմում քեզ ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Կոնտեն Sky Sports-ին տված հարցազրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել