Եկեք չասեմ՝ գլխավոր շտաբի պետի մասով կադրային խնդիր ունենք, թե ոչ, սակայն ասեմ, որ պատերազմից հետո բանակում միջին սպայական կազմի եւ հոսունություն է եղել, եւ ի ուրախություն մեզ, նաեւ գալիս են: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն քանի ամիս Հայաստանի զինված ուժերը չունեն Գլխավոր շտաբի պետ: Հարցին, թե իշխանությունը փակուղում է եւ չգիտի ում նշանակի՞, նա պատասխանեց. «Եթե ես ասեմ, որ փակուղում է եւ իշխանությունը չգիտի ում նշանակի, Հայաստանում լինի մի բան, դուք որտե՞ղ եք լրագրությամբ զբաղվելու: Դրա համար ցանկալի չէ ձեւակերպումներ անել, որոնք նաեւ ձեզ են վնասելու, որպես ՀՀ-ում բնակվող քաղաքացի: Իսկ ինչքանո՞վ եք վստահ, որ դրա մասին խոսելն ավելի լավ է: Մենք Հայաստանում, բնականաբար, ունենք լավ կադրերի պակաս, այ թվում զինվորական: Անընդհատ խոսվում է ինստիտուտների վատ կայացվածության մասին, դա նաեւ կադրերի հաշվին է: Հիմա հարցեր տվեք, թե ինչ կարելի է անել, որ զինվորական ծառայությունը դառնա ավելի գրավիչ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել