Armenpress.am-ը գրում է․

Միջերկրական ծովում ավելի քան 90 միգանտ Է զոհվել նավաբեկության ժամանակ՝ փորձելով Լիբիայից հասնել Եվրոպայի ափեր: Ինչպես ապրիլի 4-ին հայտնում Է իտալական Avvenire թերթը, փչովի նավակում եղել Է շուրջ 100 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեղեկատվությունը, ինչպես նշում Է հրատարակությունը, հիմնված Է չորս մարդու վկայությունների վրա, որոնց փրկել Է նավաբեկության գոտում գտնվող Algria 1 լցանավի անձնակազմը: Նավն ուղեւվորվում Էր Լիբիա: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներառյալ «Բժիշկներ առանց սահմանների»-ն, պնդում են, որ փրկվածները չուղարկվեն հետ Լիբիա, եւ պահանջում են «անվտանգ նավահանգիստ» տրամադրել նրանց իջեցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել