Armenpress.am-ը գրում է․

Վիեննայում միջուկային գործաքի շուրջ բանակցությունների դադարեցման պատճառն այն Է, որ Սպիտակ տունը փորձում Է իրադրությունն օգտագործել ներքին քաղաքական խնդիրների լուծման համար: Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Վիեննայում, (բանակցությոնների) դադարեցումն Է ԱՄՆ-ի մեղքով,- ասել Է նա:- Պարզ դարձավ, որ (ԱՄՆ-ի նախագա Ջո) Բայդենը եւ Սպիտակ տունը դեռեւես որոշում չեն ընդունել այդ հարցի շուրջ»: Դիվանագետը հավելել Է, որ «ԱՄՆ-ի իշխանությունները միջուկային գործարքի շուրջ իրադրությունը դարձրել են ներքին քաղաքականության մի մասը»: Նրա խոսքով՝ «եթե ԱՄՆ-ը պատրաստ Է համաձայնագրի ստորագրմանը, ապա պետք Է քաղաքական որոշում ընդունի»: 

Վիեննայում սկզբնական տեսքով իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի շուրջ բանակցությունների ութ փուլից հետո մարտի 11-ին վերցվեց ընդմիջում արտաքին գործոնների պատճաով: Մինչ այդ Վիեննայի բանակցությունները դուրս Էին եկել վերջնագիծ եւ պետք Է ավարտվեին մինչեւ փետրվարի վերջը: Համաձայնագրի տեքստը համաձայնեցվել Է եւ ունի շուրջ 20 Էջ, այնտեղ ասվում Է սկզբնական տեսքով միջուկային համաձայնագրի կատարմանը վերադառնալու համար հետագա միջոցների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել