Մարտի 24-ին պետք է կայանար ԵՊՀ գիտխորհրդի անդամների հանդիպումը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Բայց հանդիպման օրը խորհրդի անդամներն էլփոստին նամակ էին ստացել, որ այն չեղարկվում է: Բանն այն է, որ Վահրամ Դումանյանը զայրացել էր, որ առանց իր գիտության նման հանդիպում է նախատեսվել, եւ որոշել էր պատժել ԵՊՀ ռեկտորին, որի հետ լարված հարաբերություններ ունի․ Նիկոլ Փաշինյանի միջոցով չեղարկվել էր հանդիպումը:

Հետո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «կոտրվել է» եւ խնդրել նախարարին, որ հանդիպումը կայանա, վերջինս մեծահոգաբար համաձայնել է: Երեկ այդ բաղձալի հանդիպումը կայացավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել