Ինձ հաճախ են հարցնում ՝ի՞նչ պետք է անի իշխանությունը,որ չի անում։
Ասեմ…
Դադարեցնի հայ-թուրքական կործանարար սիրախաղը։
Ադրբեջանի հետ որեւէ բանակցության չգնալ մինչեւ գերիները չվերադառնան ու Հայաստանի 41 քառ.կմ թշնամին չի ազատել։
Առանց հիմնարար 3 սկզբունքների ու մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրման չսկսել որեւէ բանակցություն։
Միջազգային բոլոր ատյաններում ՝ԵԱՀԿ-ից մինչեւ ՄԱԿ,ԱՊՀ -ից մինչեւ ՀԱՊԿ դնել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։
Ոչ մի դեմարկացիա ու դելիմիտացիա՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու հայության անվտանգության երաշխավորման։
Բանակի վերազինում ։
Սա այն քայլերն են,որ չի արվել։
Ավելին. իրականացվել է ճիշտ հակառակը։
Ու հերիք է պատերազմով վախեցնեն։
Պատերազմով վախեցրեց ու զիջեց Սյունիքի մի մասը,Գորիս-Կապան 21 կմ փաստացը թշնամուն տրվեց ու այսօր թշնամին Հայաստանում է։
Խաղաղություն աղերսելով՝ պատերազմներից անհնար է խուսափել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել