Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 13։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Զուրհաբ Խարբերդիան իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Զուրհաբ Խարբերդիան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել