Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Երկրների ղեկավարները քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ մարտի 29-ին կայացած բանակցությունները զգալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման շարունակվող գործընթացին։ Բացի այդ, նա նաև կրկնել է Թուրքիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։ 

Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը հյուրընկալելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել