Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ, արդյունավետ կլինի։ Այս մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Turan-ը։

«Մենք պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղություն, որի շուրջ պայմանագիր պետք է կնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սեղմ ժամկետներում»,- ասել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտարարում է, որ ընդունում է Բաքվի առաջարկները, եւ դա լավ նշան է։ «Սա շատ լավ է, եւ ես հուսով եմ, որ իրավիճակը կպարզվի Բրյուսելում»,- ասել է Ալիեւը։

Իր հերթին, Ռաուն հակամարտության շուտափույթ կարգավորման  հույս է հայտնել՝ ներկայիս իրավիճակը խոստումնալից անվանելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել