Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը նշել է իր դիրքում իր սիրելի խաղացողներին։

«Ես շատ եմ հիանում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղով, նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. այս տղան ունի համաշխարհային մակարդակի հմտություններ:

Ես նաև հաճույք եմ ստանում Ռիս Ջեյմսին և Աշրաֆ Հաքիմին դիտելուց: Նրանք համատեղում են ուժը տեխնիկայի հետ, ինչպես նաև հիանալի խաղացողներ են: Այս երեքն ակնհայտորեն տարբեր հատկանիշներ և ոճեր ունեն, բայց նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչպես խաղալ իրենց դիրքում»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Դանի Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին, որից հետո հեռացավ, իսկ2021 թվականի նոյեմբերին վերադարձավ կատալոնյան ակումբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել