Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրությունների արդյունքները։

Ըստ հրապարակված տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, իսկ «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ Այսպիսով՝ համայնքապետ է ընտրվել ՔՊ-ի ցուցակը գլխավորած Գարիկ Սարգսյանը։

Քվարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը, որը կազմում է ընտրողների 63,16%-ը։

 Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել