Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալը», գրում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, սերուցքայինները պայմանագիր են պատրաստում ֆրանսիացու համար, ըստ որի Մբապեն տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ կստանա՝ հարկերի վճարումից հետո։ Սահմանված են նաև բոնուսներ։

Նշվում է՝ հարձակվողի աշխատավարձի վճարումը հնարավոր կլինի իրականացնել Գարեթ Բեյլի, Իսկոյի և Մարսելոյի հեռանալու պայմաններում։ Այս երեք ֆուտբոլիստի հեռանալով՝ մադրիդյան թիմի աշխատավարձերի բյուջեն 60 մլն եվրո կտնտեսի։

Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում։ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել