Եռաբլուրից այն կողմ մենք ենք, մեր առօրյա հոգսերով ու խնդիրներով։ Մարդիկ են, ովքեր ամեն օր խոսում են հայրենասիրությունից, կետ առ կետ նշում, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես՝ ոչ, վիճում են այդ թեմայով, կենացներ ասում։
Հայրենիքն իսկապես ու անկեղծ սիրողները այստեղ՝ Եռաբլուրում են։ Այստեղ նրանք են, ովքեր չխոսեցին այդ սիրո մասին, չբարձրաձայնեցին, կենացներ չասեցին, պարզապես վերցրեցին ու հայրենիքի պաշտպանության համար լուռ զոհաբերեցին իրենց ամենաթանկը։
Եռաբլուրից այն կողմ քաղաքի աղմուկն է, հայրենասերների վեճերը։ Եռաբլուրում միշտ լուռ է. այստեղ հայրենիքը լուռ սիրողներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել