Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Արցախի տարածքում զինված միջադեպի և իր զոհերի մասին Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունը:

«ԱԹՍ-ների կիրառմամբ իբր «ռազմական միջադեպի» և «ադրբեջանցի զինծառայողների զոհվելու» մասին սադրիչ հաղորդագրությունը սուտ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դրանում նաև նշվում է, որ իրենք շարունակում են «դիրքերի և տեղակայման կետերի հստակեցման գործընթացը առանց ուժի կիրառման»:

Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ-ն մասնավորապես հաղորդել է. «Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել