ArmLur.am-ը գրում է.

Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

ArmLur.am֊ի թղթակիցն Արցախից հայտնում է, որ այս պահին Փառուխում, Խրամորթում իրավիճակը հանգիստ է, խաղաղ։ Մեր թղթակից Սյունէ Համբարձումյանի փոխանցմամբ՝ բանակցությունները Փառուխում շարունակվում են ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել