Armsport.am-ը գրում է.

Այսօր՝ մարտի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի  վիճակահանությունը։

Վիճակահանությամբ որոշվեցին մրցաշարերի քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակչի հավանական զույգերը:

Այսպիսով, ՉԼ-ի քառորդ եզրափակչի զույգերն են․

⚽ «Չելսի»-«Ռեալ»
⚽ «Մանչեսթեր Սիթի»-«Աթլետիկո»
⚽ «Վիլյառեալ»-«Բավարիա»
⚽ «Բենֆիկա»-«Լիվերպուլ»

1/2 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի»/«Աթլետիկո»  «Չելսի»/«Ռեալ»
«Բենֆիկա»/«Լիվերպուլ»  «Վիլյառեալ»/«Բավարիա»

1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-6-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 12-13-ին։ Կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 26-27-ին և մայիսի 3-4-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել