Ֆրունզե Արշակյանը Աբովյան քաղաքից էր։ Պատերազմին կամավորագրվել էր հաջորդ օրը, հարազատներին ասել էր՝ «Ես այնտեղ պետք եմ, իմ ուղեղը պետք է այնտեղ»։ Պատերազմի բովով Ֆրունզեն արդեն մեկ անգամ անցել էր. Ապրիլյան Քառօրյայից «Վազգեն Սարգսյան» մեդալով ու հերոսացած էր վերադարձել։
Մեկնեց, կռվեց մինչև վերջին շունչն ու հոկտեմբերի 10-ին ընկավ քաջի մահով՝ հանուն վիրավոր ընկերների կյանքի, հանուն Հայրենիքի փրկության և ազատության։
Այսօր՝ մարտի 16-ին, Ֆրունզեի ծննդյան օրն է։ Նա կդառնար 26 տարեկան։
Երկնային ծնունդդ շնորհավոր, Ֆրունզե ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել