Shamshyan.com-ը գրում է.

Մարտի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմանում Սեբաստիա փողոցի 56 հասցեի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado, Toyota Ipsum, Nissan և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:  

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ մի քանի հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և բժշկական օգնությունը ստացած անձանց ինքնությունը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել