Tert.am Life-ը գրում է․

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշն ու կինը՝ Լուսինեն, սպասում են իրենց երրորդ երեխային։ Այս մասին բացառիկ հարցազրույցն Արմուշը վստահել է Tert.am Life-ին։

Դերասանը միշտ շեշտում է, թե որքան է սիրում կնոջն ու ինչքան երախտապարտ է նրան։ Օրերս Լուսինեի տարեդարձն էր, դերասանն առիթը բաց չթողեց կնոջը սեր խոստովանելու համար․ «Ես այնքան երջանիկ եմ, որ Լուսինեն է իմ կինը, ինչքան էլ ասեմ՝ սիրում եմ, քիչ է: Հիմա առավել երջանիկ եմ, երբ սպասում ենք մեր երրորդ երեխային»:

45-ամյա դերասանը կատակեց, որ իրենք վեցուկես տարին մեկ երեխա են ունենում, մյուս բալիկին կունենան, երբ կդառնա 51 տարեկան։

Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը: 2 տղայի ծնողներն այս անգամ աղջիկ են ունենալու ու անսահման երջանիկ են: «Միշտ երազել ենք աղջիկ ունենալու մասին։ Ոչ իմ, ոչ էլ Lուսինեի կողմում աղջիկ երեխա չկա։ Միշտ տղաներ են ծնվում։ Ես արդեն համակերպվել էի, որ մեր երրորդ երեխան էլ է տղա լինելու, երբ իմացա, որ աղջիկ է, շատ երջանկացա։ Պատկերացրեք՝ ինչպես ենք սիրելու իրեն, երկուսիս ցեղում էլ առաջին աղջիկն է։ Նոր շրջան է սկսվում»,- ոգևորությամբ ասաց դերասանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել