Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Եվ կուզեի առանձնահատուկ բարեմաղթանքներ հղել զոհված տղերքի մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին։ Դուք հերոս տղերքի լույս աշխարհ բերող մայրեր եք, նրանց քույրերը, նրանց սիրող կանայք, նրանց սիրո պտուղ դուստրերը։
Գիտեմ, որ շատերի համար մինչ օրս ծանր է, ու ոչ տոնի տրամադրություն ունեն, ոչ էլ, բայց սա ևս մեկ առիթ է ասելու, որ դուք պետք է ամուր լինեք, դուք պետք է առողջ ու գեղեցիկ լինեք։ Դուք այլևս միայն ձեզ համար չեք ապրում։ Դուք ապրեցնում եք տղերքի հիշատակը։ Ու իրենք հաստատ չէին ցանկանա ձեզ կոտրված ու թևաթափ եղած տեսնել։ Ապրեք, որ ապրեցնեք։
Ձեր գեղեցիկ տոնը շնորհավոր հերոսածին մայրեր, հերոս տղերքի քույրեր, կանայք ու հերոս հոր դուստրեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել