Armsport.am-ը գրում է.

Ըստ Il Messaggero-ի, «Ռոմայի» ֆուտբոլիստ Ֆելիքս Աֆենա-Գյանը հեռացվել է հիմնական թիմից, քանի որ Ժոզե Մոուրինյոն զայրացած էր՝ իմանալով, որ 19-ամյա խաղացողը շաբաթ օրը գնացել է գիշերային ակումբ:

Ըստ աղբյուրի, Աֆենա-Գյանը չի մասնակցի առաջին թիմի խաղերին հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում: Մոուրինյոն որոշել է հարձակվողին թողնել Պրիմավերա թիմում:

Աֆենա-Գյանը փոքր վնասվածքի պատճառով չէր մասնակցում «Սպեցիայի» դեմ կիրակի օրը կայանալիք հանդիպմանը և ուշ երեկոյան վերադարնալով Տրիգորիա, որտեղ ապրում է ակումբի գիշերօթիկ դպրոցում, Պրիմավերայի իր երկու թիմակիցների՝ Բենջամին Թահիրովիչի և Յան Օլիվերասի հետ գնացել է ակումբ:

Մոուրինյոն հիասթափված է հարձակվողի պահվածքից, և Աֆենա-Գյանը երեկվանից մարզվում է Պրիմավերայի թիմի հետ։ «Ռոման» խնդրել էր իր խաղացողներին խուսափել մարդաշատ վայրեր դուրս գալուց:

Գանացի ֆուտբոլիստը «գայլերի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել