Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Միկա Ղափլանյանն  ու դերասանուհի Մարիամ Ադամյանն ամուսնացել են։ Թեև զույգը միշտ խուսափում է խոսել անձնական կյանքի մասին, Մարիամը կյանքի հիշարժան օրվա մասին տպավորությունները վստահել է Tert.am Life–ին։

Մարիամը հիշեց, որ իր և ապագա ամուսնու ծանոթությունը կայացել է 4 տարի առաջ՝ «Էլենի օրագիրը» նախագծի նկարահանման հրապարակում և սկսվել է սիրավեպը։

«Պսակադրության համար ընտրել էինք Տեղերի վանական համալիրը, քանի որ շատ ենք սիրում այն։ Մեզ համար կարևոր նշանակություն ունի։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ ստացվեց, եղանակն այնքան լավն էր, օրն այնքան ջերմ էր, որ նույնիսկ չենք մրսել»,–պատմեց նորահարսիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от M i k a G h a p l a n y a n (@mik_ghaplanyan)

Միմյանց հավերժ սիրելու երդում տալուց հետո զույգն օրը շարունակել է խնջույքով, որի ոճն իտալական հարսանիք էր հիշեցնում։ Մարիամը պատմեց, որ միտքն իրենն ու Միկայինն էր․ «Օգնողներ ունեցել ենք, բայց հարսանիքի նախապատրաստական բոլոր հարցերով ես ու Միկան անձամբ ենք զբաղվել։ Ամեն բան միասին ենք ընտրել։ Ավանդական ու ժամանակակից հարսանիքի միքս էինք արել»։

Մարիամի ընտրած հարսի նուրբ կերպարը շատ դրական արձագանքների արժանացավ։ Դերասանուհու ընտրած հարսանեկան զգեստը շքեղ էր իր պարզությամբ։

«Առհասարակ, մեծ դժվարությամբ եմ ընտրում, հարսի զգեստներ էլ չեմ սիրում։ 4 զգեստ փորձեցի, բայց հենց այս տարբերակը հագա, զգացի, որ իմն է։ Միակ զգեստն էր, որ, իսկապես, իմն էր»,– ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել