Վերջին հաշվով կապ չունի, թե ով է աղոթում Ուկրաինայի համար, ով է զենք ու զինամթերք մատակարարում նրան։ Միայն այն փաստը, որ այսօր մայրաքաղաք Կիևը հրթիռակոծվում է, փողոցներում մարտեր են ընթանում, 2,8 միլիոնանոց քաղաքի մեծ մասն էվակուացվել է, դա արդեն խոսում է Ուկրաինա պետության արտաքին քաղաքականության պարտության մասին։
Երբ քո պետությունը պալիգոն են սարքում իրենց քաղաքական հարցերը լուծելու համար, դա սարքողների մեղքը չի, դա այդ պետության ղեկավարի ապիկարության արդյունքն է։
Ժողովրդի կողմից սիրված ղեկավար լինելը մի բան է, երկրի ներքին ու արտաքին քաղաքականություն վարելը՝ լրիվ այլ բան։
Վերջին հաշվով ընտանիքի լավ հայր լինելը գրագետ կառավարիչ լինելու գրավական չի։
հ.գ. ի դեպ, 94-ից ի վեր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Ստեփանակերտի վրա էլ ոչ մի արկ չէր ընկել։ Սա էլ էր դիվանագիտության արդյունք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել