Shamshyan.com-ը գրում է․

Փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Սիմոն Հ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում վրաերթի է ենթարկել  Աբովյան քաղաքի բնակիչ, 13-ամյա   Սերգեյ Ղ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել