Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով, 25 օր առաջ գերությունից վերադարձած զինծառայողը, որը բազում ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունի, տեղափոխվել է զորամաս` զինծառայությունը շարունակելու:

Ըստ մեր աղբյուրի` գերությունից վերադարձած երիտասարդի հարազատներն այս որոշումից վրդովված են, սակայն ոչինչ անել չեն կարողացել: Դիմել են ՊՆ, այնտեղից ստացել են բավականին կտրուկ և մերժողական պատասխան:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման ձևով չի կարելի վարվել գերությունից վերադարձած զինծառայողի հետ: Ըստ նրա` սա մարդու իրավունքների ոտնահարում է: «Մարդը, որն անցնում է բազում տանջանքների միջով պետք է նախ վերականգնման փուլ անցնի, մարդու հոգեբանական, առողջական վիճակը հաշվի չառնելն անխոս մարդու իրավունքների ոտնահարում է», - նշում է իրավապաշտպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել