Armeniasputnik.am-ը գրում է.
Նույնիսկ հստակ տեղեկատվություն ունենալու դեպքում ՀՀ ՊՆ փոխանարար Արման Սարգսյանը զերծ կմնա ԱԱԾ–ի կողմից պետական դավաճանության առերևույթ հանցագործության բացահայտման գործի վերաբերյալ որևէ հայտարարություն անելուց։
Այս մասին Սարգսյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են այդ խմբում, թե ոչ։
«Գոյություն ունի նախաքննական մարմին, և ցանկալի է, որ նման տեղեկությունները հենց նրանցից ստանալ։ Գոյություն ունեն կարգավիճակներ, չեմ կարող ասել, որ որևէ մեկին կանչել են, քանի որ նա գուցե որպես վկա է այնտեղ եղել ու թյուրընկալման արդյունքում կարող է ստացվել այնպես, որ այդ անձը ներկայացվի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով։ Գոյություն ունի անմեղության կանխավարկած, այդ պատճառով զերծ կմնամ պատասխանելուց»,– նշեց Սարգսյանը։
Հարցին, արդյոք ՊՆ–ի կողմից բացթողումներ չկա՞ն, որ գործում ներգրավված են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխնարարն ընդգծեց` բնականաբար դրանք առկա են, սակայն պատասխանը կտա քննությունը։
«Ամաչում եմ տեսախցիկների առաջ մտածածս ձևով որակել այն, ինչ արվել է այդ խմբի կողմից»,– ասաց Սարգսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել