Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև: Նրանք հիմա պետք է էլ ավելի ամուր գրկախառնվեն զմիմյանս, որպեսզի կարողանան երկուսն էլ գոյատևել:
Նիկոլին ՌԴ նախագահ Պուտինը, երեկ հեռախոսազրույցում արդեն զգուշացրել էր, որ ճանաչելու է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն: Նիկոլը կմկմալով ընդունել է այն ի գիտություն: Զրույցում ակնարկ է եղել նաև, որ առաջիկայում Ռուսաստանն այդ հարցում ակնկալելու է Հայաստանի աջակցությունը: Դա է միակ պատճառը, որ Նիկոլը վերջապես ստացել է գարնանը ՌԴ այցելելու պաշտոնական հրավեր, ինչը վաղուց էր երազում:
Իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է: Նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկել: Այսօր Պուտին-Ալիև առանձնազրույցում, անկասկած կքննարկվի նաև Ադրբեջանի աջակցության հարցը: Պատկերացնում եմ, թե վերջերս Կիև գնացած և Ուկրաինայի հետ, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցող համաձայնագիր ստորագրած Իլհամը, ինչպիսի անհարմար վիճակում է լինելու (թարսի պես, չի էլ կարող, իր բարեկամ Նիկոլի պես, իրեն գժի տեղ դնել): Հատկապես, որ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ դաշնակցային համաձայնագիր ստորագրել:
Մի կողմից Ալիևի համար կարծես թե հարմար պահ է, ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման աջակցելու դիմաց, Ռուսաստանից խնդրել և ստանալ գրեթե ամեն ինչ: Մյուս կողմից դա կնշանակի, որ կամ Արևմուտքն Ադրբեջանում կսկսի իշխանափոխության գործընթաց, կամ Ադրբեջանը կկորցնի իր քաղաքական և տնտեսական հսկայական աջակցությունն Արևմուտքից:
Նիկոլի գործերը ծայրահեղ ծանրանալու են մի փոքր ավելի ուշ (որքան վատ լինեն Նիկոլի գործերը, այնքան լավ կլինի Հայաստանի վիճակը): Կամ ՔՊ խմբակցության սորոսականներն են Արևմուտքի հրահանգով բունտ բարձրացնելու ընդդեմ Նիկոլի (եթե Նիկոլը ճանաչի ԼԺՀ, ԴԺՀ-ն): Կամ Եվրոպական կառույցները հանկարծ հիշելու են, որ Նիկոլի ռեժիմը բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմ է: Կամ էլ Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկն այնքան, որ հրաժարականն արքայություն թվա:
Մինչ այդ, այսօրվա երևանյան Եվրանեսթը, կդառնա լակմուսի թուղթ, թուրք-տեռորիստ պատգամավորների և հայ-ստորաքարշ ուսապարկերի համար: Որովհետև, օրակարգ է մտել «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի» մասին հրատապ զեկույցը: Բնականաբար Եվրախորհրդարանի պատգամավորները, վրացիներն ու ուկրաինացիները միաձայն են լինելու այդ հարցում: Իսկ Իլհամի և Նիկոլի պատգամավորները, պետք է գրկախառնվեն միմյանց, ուս-ուսի տան և լաց լինենլով բացատրեն, թե որքան դժվար է կոնկրետ իրավիճակում իրենց շլանգի տեղ դնելը:
Երբ երկրի իշխանությունն ազգային շահեր չի ունենում, վաղ թե ուշ վերածվում է սեփական իշխանությունն ու կաշին փրկող օբյեկտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել