Գորտին պետք չի հարցնել օվկիանոսի մասին։ Ինքն իր ճահճից էն կողմ բան չի տեսել։
Երեկ ինչ որ քպ-ական եթիմ ինչ որ անասունություն ա գրել Արցախի ու արցախցիների մասին, ու էսօր ամբողջ օրը խելացի ու հայրենասեր մարդկանցով քննարկեցիք, զայրացաք, էդ անասունին բերեցիք առաջին պլան, բայց արդյունքում ոչ մի բան էլ չփոխվեց։ Կներեք, իսկ դուք հայրենասեր նիկոլական տեսե՞լ եք։ Ես չեմ տեսել։ Ավելին, ես անգամ նորմալ մարդ չեմ տեսել դրանց մեջ։ Բա էլ դրանց նման գորտերից օվկիանոսի մասին պատմություննե՞ր եք ակնկալում, վեհ գաղափարներն ու հայրենասիրությո՞ւն եք սպասում։ «քպ-ական»-ը խարան ա, պիտակ, որը կպցնում են անհայրենիք մարդակերպների ճակատին ու իրանց մատով ցույց տալիս, իրանցից հեռու մնում, իրանցից խուսափում, ոնց բորոտից հեռու կմնային։
Վերջապես հասկացեք, որ Արցախի, Հայաստանի, ու ընդհանրապես հայի համար մեկ թշնամին ու այդ թշնամանքի քարոզիչը նստում ա կառավարության շենքում։ Էս թափթփուկներն ընդամենը դրա տասովչիկներն են, ովքեր «ֆաս» հրամանով արցախցուն դավաճան են սարքում, հայհոյում են զոհվածների ծնողներին, Շուշին ադրբեջանական քաղաք դարձնում։ Չլինի կառավարության շենքում նստող ապազգային ուժը՝ մի վայրկյանում չեն լինի նաև սրանք։
Խնայեք ձեր ժամանակն ու նյարդերը։ Սրանք հանձնել են Արցախը, արցախցուն դարձրել գաղթական ու հիմա ամեն կերպ աշխատելու են արժեզրկել Արցախն էլ, արցախցուն էլ, որպեսզի արդարացնեն իրենց դավաճանությունը։ Իրանք գռզոյի համար առևտրի նոր գիծ են բացել, հետո գռզոյից փող սատցող լնգուլավազներին հրամայել վիրավորել հադրութեցուն։ Էս են սրանք ու դա ամենևին էլ նորություն չի։ Մի իջեք դրանց մակարդակին։ Հենց հետները դիսկուսի մեջ մտաք՝ ճահճի պես քաշելու են, տանեն ձեզ։ Իսկ, եթե դուք ամեն անգամ ջղայնանում ես Արցախի մասին հերթական տականքությունը կարդալուց, ուրեմն ձեր տեսակը էս երկրին դեռ պետք ա, խնայեք ձեզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել