Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին։

«Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում ամենաորակյալ և կայուն խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է։ Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որը օգնում է՝ լուծել առաջացած խնդիրները։ Հենրիխը խաղում է տարբեր դիրքերում։ Նա բազմաթիվ օգտակար գործողություններ է կատարում՝ պահելով կատարողական բարձր վարպետությունը։

Վերետուն ևս լավ մեկնարկեց մրցաշրջանում, բայց հետագայում թուլացրեց տեմպը։ Այժմ Ժորդանն աստիճանաբար ռիթմի մեջ է մտնում։ Ինչ վերաբերվում է Հենրիխին, նա մասնակցել է գրեթե բոլոր հանդիպումներին, վնասվածքներ չի ստանում, չի որակազրկվում։ Ֆիզիկական պատրաստվածությամբ ևս հիանալի վիճակում է։

Մխիթարյանը երբեմն մեկ շաբաթվա ընթացքում երեք հանդիպման է մասնակցում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում asroma.com-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել