Hraparak.am-ը գրում է․

Ես եմ այդ փաստաթուղթը ստորագրողը  եղել։ Այդ մարդը ստում է։ Ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենալուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։ Ես ուղղակի բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրվում են քաղաքականությամբ և ընդհանրապես ԼՂ հարցի կարգավորմամբ, կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը, որտեղ անդրադարձ կա բոլոր հետխորհրդային կոնֆլիկտների վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլյան փաստաթղթի վերաբերյալ վերջին հայտարարություններին։

«Բոլոր կոնֆլիկտների վերաբերյալ փաստաթղթում գրված է՝ «հարգում ենք այդ երկրների տարածքային ամբողջականությունը և որ հարցը պետք է կարգավորվի այդ երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում» և միայն ԼՂ հարցի կարգավորման պարբերության մեջ չկա ոչինչ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- ասաց Քոչարյանը;

«Մի մարդ, որը դեռ ոչ մի ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն և որևէ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը՝ հասկանալու համար, թե այս մարդը հերթական անգամ ստում է, թե գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշմարտություն է ասում»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել