Armsport.am-ը գրում է․

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է մի քանի հետաքրքիր նոր համեմատություններ եվրոպական լիգաների վերաբերյալ:

Այս անգամ ուշադրության կենտրոնում բաց խաղի ցուցանիշն է։ Հաշվի է առնվել երկու առանցքային սկզբունք՝ մեկ խաղում գոլային պահերի թիվը և արդյունավետ ժամանակը: Խոսքն այն ժամանակի մասին է, երբ գնդակը խաղի մեջ:

Առաջին տեղում՝ Նիդեռլանդների առաջնությունն է. մրցաշարում յուրաքանչյուր խաղում ստեղծվում է միջինը 11,7 հնարավորություն, իսկ գնդակով խաղաժամանակը 63 րոպեից ավելի է։

Լավագույն եռյակում ընդգրկվել են Գերմանիայի և Բելգիայի առաջնությունները։ Հաջորդը Շվեյցարիան և Սերիան Ա-ն են, իսկ Լա Լիգան 23-րդ տեղում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել