Shamshyan.com-ը գրում է.

Օրեր առաջ ՝ փետրվարի 10-ին, «Առավոտ»  էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել, թե ով է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը  5 մլրդ դրամով ձեռք բերել:

«Առավոտ»-ի  տեղեկություններով՝ պարզվում է, որ այն ձեռք է  բերել Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ Նարեկ Նալբանդյանը: 

shamshyan.com-ի հաղորդմամբ վերջինս  2018 թ.-ի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի Պուշկին-Տերյան փողոցների խաչմերուկում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ Արման Դավթյանին պատկանող Volkswagen Touareg  մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Ա. Դավթյանին պատճառվել էր մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Տուժած քաղաքացին պարզել էր, որ իր ավտոմեքենային հարվածել և վթարի վայրից հեռացել էր Ն. Նալբանդյանը, իսկ հետաքննիչի կողմից նախապատրաստված նյութերը ոչնչացվել են, քանի որ պատճառաբանել են, թե՝ եթե  3 տարին լրանում է, ցանկացած նյութական վնասի հետևանքով նախապատրաստված նյութերը  ոչնչացվում են:

aravot.am-ի տեղեկություներով՝ Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով ձեռք է բերել  «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։  Այս մասին այսօր հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մրցույթի միակ մասնակիցն է եղել։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որ որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից։ Նարեկ Նալբանդյանը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է, նա մի քանի ընկերությունների սեփականատեր է, բիզնես գործությունը շատ տարբեր է՝ շինանյութի, ավտոպահեստամասերի առեւտուր, միջազգային բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրություն, շշալցված խմելու ջուր, (Նալբանդյան ալյուր), բայց ոչ հյուրանոցային բիզնես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել