Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Ջրվեժ գյուղում տեղի ունեցած գողության փաստով:  Այդ օրը՝ ժամը 09:30–ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք է զանգահարել Երևանի բնակիչ Դավիթ Մ.-ն և հայտնել, որ Ջրվեժ գյուղում գտնվող իր տանից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի  բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ  Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններին Դավիթ Մ.-ն հայտնել է, որ փետրվարի 6-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ  անձը կամ անձինք ցանկապատի վրայով անցնելու եղանակով մուտք են գործել Ջրվեժ գյուղում X կադաստրային ծածկագրով իրեն պատկանող հողամասում կառուցված տաղավար և դրան կից հանգստի սենյակի ճաղավանդակը  պոկելու, ապա եվրոպատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և օդաճնշիչ «ՏԻՐ» տիպի հրացան:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն  աշխատում է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության  բաժնի պետ:  Ոստիկանությունը ձեոնարրկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև վնասի չափը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել