Hraparak.am-ը գրում է.

Գերմանացի գիտնակնները հերթական ապացույցն են հայտնբերել առ այն, որ երեխաները կորոնավիրուսով ավելի քիչ են վարակվում քան մեծահասակները։ Այս մասին ասվում է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Սորեն Հերսթինգի հետազոտության մեջ։ Բացի այդ, հետազոտությունը պարզել է, որ երեխաների մոտ հակակորոնավիրուսային իմունիտետը հիվանդությունը հաղթահարելուց հետո, երկու անգամ ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ եւ պահպանվում է ինը ամիս։

Հետազոտությունն անցկացվել է Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի անալիզի հիման վրա։ Վերլուծվել է 4,6 հազար երեխայի տվյալ, որոնք հաղթահարել են կորոնավիրուս՝ սկսած 2020 թվականի մայիսից։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել