Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է գլխավորի  «Մանչեսթեր Յունայթեդը»:

Արգենտինացի մասնագետի պայմաններից մեկը թոփ հարձակվողի գնումն է։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։

Պոչետինոն ցանկանում է իր նախկին թիմի՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիները կենտրոնական հարձակվողի դիրքերն ամրապնդելու համար դիտարկում են եւս երեք տարբերակ։

Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր  կխաղա «Սաութհեմփթոնի» հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել