Armsport.am-ը գրում է․

«Տոտենհեմը» հետազոտություն է անցկացրել ակումբի երկրպագուների կողմից «yid» բառի օգտագործման վերաբերյալ։

Ուսումնասիրությունը սկսվել է 2019 թվականին՝ ստեղծելով երկրպագուների ֆոկուս խմբեր։ Երկրպագուների շրջանում աճում է ցանկությունը` դադարեցնելու այդ բառն օգտագործելը: Հարցման մասնակիցների 94%-ը խոստովանում է, որ դա կարող է ռասիստական լինել հրեաների նկատմամբ։

Հետազոտության արդյունքում ակումբը հորդորել է իրենց երկրպագուներին դադարեցնել «Յիդ» բառն օգտագործելը։

«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը մեր ակումբից անջատելու այս տերմինը»,- ասվում է «Տոտենհեմի» հայտարարության մեջ:

Սկզբում «Տոտենհեմի» երկրպագուները սկսեցին օգտագործել այս բառը 1970-ականներին՝ որպես պաշտպանական մեխանիզմ և կանխելու հակասեմիտական հայհոյանքները, քանի որ ակումբը պատմականորեն կապված էր հրեաների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել