Գարիկն ա՝ պատերազմում զոհված կամավորական Մադաթյան Վարդանի կրտսեր որդին։ Էս նկարը զոհված տղերքի երեխաներին ամանորյա նվերներ բաժանելու ժամանակ էինք արել, բայց մի տեսակ չէի համարձակվում հրապարակել։ Ճակատագիրն էս պստոյի հանդեպ էնքա՜ն դաժան ա գտնվել, որ ասելու չի։
Հայրը զոհվեց Ջրականում հոկտեմբերի 18-ին։ Հոր մարմինը դեռ չգտած դժբախտ պատահարից մահանում է Գարիկի 12-ամյա եղբայրը, այնուհետև՝ տատիկը...
Էս տարիքում էրեխեն գուցե շատ բան չի հասկանում ու գիտակցում, բայց հոր ու եղբոր լուսանկարների հետ պարբերաբար խոսում ա Գարիկը:
Ամանորին ընդառաջ փորձեցինք մի փոքր ուրախացնել պուճուրին ու դեմքից դատելով՝ ստացվել ա։ Էս պղպջակներով ավտոմատները էրեխեքը շատ են սիրում։ Չնայած ինչի՞ մենակ էրեխեքը, ես էլ դեմ չէի լինում խաղալ իրանց հետ)))
Մենք բոլորս պետք է կառուցենք, վերակառուցենք այնպիսի երկիր, որ էլ ոչ մի երեխա չտեսնի էն արհավիրքն ու չզգա էն ցավը, որ զգացին այս երեխաները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել