Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու հնարավորության մասին։

«Առայժմ չեմ կարող ասել՝ երբ կավարտեմ կարիերաս։ Միգուցե մինչև 40 տարեկան հասակս շարունակեմ խաղալ։

Ես շուտով կդառնամ 37 տարեկան, սակայն ինձ բավականին լավ եմ զգում։ Հիանալի է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական վիճակս։

Ես գտնվում եմ աշխարհի լավագույն ակումբում և փորձում եմ հնարավորինս երկար ժամանակ համապատասխանել ակումբի խաղամակարդակին»,- այս մասին խորվաթը նշել է EL Mundo Deportivo-ին տված հարցազրույցի ընթացքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել