Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «Լիլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (5:1) քննարկել է հարձակվող Լիոնել Մեսսիի հետ փոխգործակցությունը։ 

Հարցեին, թե ավելի լա՞վ է ստացվում, երբ Լեոն խաղում է կենտրոնում, նա պատասխանել է․ 

«Այո, բայց ես մարզիչ չեմ: Լեոն պետք է լինի գնդակով, զգա խաղն ու ներգրավված լինի նրանում: Կարծում եմ, որ սա լավ դիրք է նրա համար, նա ազատ է, կարող է շարժվել ու արագացումներ անել։

Ես կարող եմ խաղալ ցանկացած դիրքում: Սկսել եմ հարձակման կենտրոնից, խաղացել աջից, հիմա՝ ձախից, բայց դեռ որոշակի ազատություն ունեմ շարժման մեջ։

Այժմ մենք լավ ենք գործում, բայց մենք պետք է տեղ բացենք Նեյմարի համար, քանի որ նա կարևոր խաղացող է, ով փոխում է մեր թիմը։ Տեսնենք, թե ինչ կլինի, երբ նա վերադառնա, հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել