Lurer.com-ը գրում է․

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ անդրադառնում է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի թաղման արարողակարգին:

Մասնավորապես, Նազենին տեսանյութում նշում է.

«Հայաստանի վաստակավոր արտիստ Արթուր Գրիգորյանը հուղարկավորվել է Արամ Խաչատրյան համերգասրահի «միջանցքից», նույնն էլ՝ Հայկոն: «Միջանցքում դրված արտիստը» միթե՞ արժանի էր դրան: Ինչո՞ւ չկային ներկայիս պետական այրերը, միթե մեծարանքի արժանի չէր վաստակավոր արտիստը»,- ասում է Նազենի Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել