ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Մեզանում կեղծ մտահոգվողների թիվն օրեցօր ավելանում է: Հաճախ, առանց հարցի մեջ խորանալու, փորձում են մեկնաբանություններ ու վերլուծություններ անել մարդիկ, ովքեր շատ հեռու են քննարկվող խնդրից: Մասնավորապես, բուհերի ուսման վարձավճարների շուրջ բարձրացված աղմուկն իրականում արհեստական է:
Վարձավճարների բարձրացման մասին ոչ թե այսօր է հայտնի դարձել, այլ ապրիլ - մայիս ամիսներին, եւ թանկացումն առնչվում է միայն առաջին կուրսեցիներին: Ընդ որում, ամիսներ առաջ բուհեր ընդունելության հայտեր ներկայացնելիս դիմորդներն արդեն իսկ տեղյակ էին վարձավճարի չափից:
Իրականում խնդիրն առաջին կուրսեցին չէ. որոշ քաղաքական ուժերի քաղաքական օրակարգն այնքան է սպառվել ու սնանկացել, որ փորձում են հանդես գալ ակտիվիստ անվան տակ` մրոտելով թե՛ ակտիվիստ, թե՛ քաղաքական ուժ հասկացությունները: Մեր երկիրը փոքր երկիր է, եւ ցանկացած քայլ շատ արագ բացահայտվում է: Սա էլ դրանց շարքից է:

Հ. Գ. Մեր իրականության մեջ ի հայտ է եկել նաեւ բարեգործական նոր կատեգորիա` բարեգործություն ակտիվիստներին: Իսկ սրա մասին` ավելի ուշ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել