Ալիեւի լկտի պահվածքը պայմանավորված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությամբ: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով միջնորդների հասցեին Ալիեւի ծաղրական հայտարարությունների մասին հարցին եւ նրա այն պնդմանը, թե հակամարտությունը «կարգավորվել է»։

«Առաջին անգամը չէ, որ նա ծաղրում է համանախագահներին, ոչ միայն ծաղրում է, այլեւ նվաստացնում։ Համանախագահները պետք է անցնեն կոշտ միջոցների։ Նրանք պետք է խոսեն ոչ թե հաշտարարի, այլ արբիտրի դիրքերից։ Եթե նույնիսկ Ադրբեջանն ասում է, որ հակամարտությունը կարգավորված է, բոլորը հասկանում են, որ իրավիճակը միայն խորացել է։ Եվ բոլոր համանախագահները խոստովանում են, որ հակամարտությունը չի լուծվել։ Եթե Ադրբեջանը չի ցանկանում կապ հաստատել միջազգային հանրության հետ, ապա միջազգային հանրության կողմից պետք է լինեն միակողմանի որոշումներ»,-եզրափակեց Արտակ Բեգլարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել