ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Հայաստանի գլխավորությամբ անցկացվող ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է, որ չի կարելի է թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարի իրագործումը: Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

«Մենք թույլ չենք տա զարգացնել իրավիճակը մեր տանը, գունավոր հեղափոխությունների սցենարներ իրականացնել»,- ասել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է արտաքին միջամտության արդյունք: «Սա արտաքին միջամտության ո՛չ առաջին, ո՛չ վերջին փորձն է»,- ընդգծել է Պուտինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել