Էս տարի էլ անցած տարվա պես Կոմիտասից ոտքով գնացի Եռաբլուր: Անցած տարի նույն ժամանակահատվածում Եռաբլուր տանող ճանապարհին տեղ ու դադար չկար: Էս տարի մի թեթև մեքենաների հոսք կար, իսկ ոտքին ճամփան դատարկ էր: Ես էլ ինձ հույս էի տալիս, ասում եմ՝ կարող ա ես եմ սխալ փողոցով մտել, մարդիկ էն մի մասով են գնում: Էն էլ պարզվեց չէ, ճիշտ էի մտել, ուղղակի փողոցն էր դատարկ...
90-ականներին մենք ունեցանք գրեթե նույնքան զոհ, որքան 44-օրյա պատերազմում: Մի տարբերությամբ, որ 90-ականներին այդ պատերազմի հետևանքներն իրենց մաշկի վրա զգաց ողջ հայ ազգը. լույս չկար, նավթ չկար, հաց չկար: 90-ականներին պատերազմը մտավ բոլորիս տները, դրա համար այդպես փայփայում էինք այդ հաղթանակը: 44-օրյա պատերազմում ունեցանք գրեթե նույն զոհ, բայց ժողովրդի կոմֆորտը դրանից չտուժեց, ու դրա համար էլ արդեն երկրորդ տարում շատերը մոռացան, թե ինչ էր եղել 1,5 տարի առաջ:
Էն ժամանակվա հաղթանակը բոլորինս էր: Էս ժամանակվա դավաճանված պարտությունը՝ միայն զոհերի հարազատներինը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել