Armsport.am-ը գրում է.

Երևանի «Նոան» հրաժեշտ է տվել թիմի երկու ֆուտբոլիստի։

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբից հեռացել են կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և պաշտպան Դենիս Դեդեչկոն։

Հովհաննիսյանն ակումբի կազմում է հանդես գալիս վերջինիս հիմնադրման առաջին օրվանից և այս ընթացքում մասնակցել է 71 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։ Անցկացրած խաղերի քանակով Բենիկն ակումբի ռեկորդակիրն է։

Ուկրաինացի Դեդեչկոն «Նոայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել